Այսօր թատրոնի և կինոյի հայ դերասան, ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանի ծննդյան օրն է
Վլադիմիր Աբաջյան (նոյեմբերի 27, 1937, Շիրակ, ՀԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 15, 2013, Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասան, ասմունքի վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Աբաջյանի եղբայրն է։
Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1937 թվականին Շիրակի մարզի Շիրակ գյուղում (նախկին անվանումը՝ Ղոնախղռան)։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Թատրոնում կերտել է 50-ից ավելի դերեր։
Հայտնի է նաև որպես ասմունքի վարպետ, խաղացել է նաև կինոյում («Սայաթ-Նովա», «Հուսո աստղ», «Արահետ» և այլն)։