Էրդողանն առաջարկել է Պուտինին հանդիպել նոյեմբերի 30-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել է, որ առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել նոյեմբերի 30-ին Փարիզում։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։
Նա հստակեցրել է, որ դեռևս պատասխան չի ստացել։
«Ես առաջարկեցի հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ նոյեմբերի 30-ին Փարիզում, սակայն դեռևս պատասխան չեմ ստացել»,- նշել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ փորձել է զանգահարել Պուտինին Սու 24-ի դեպքից հետո, սակայն չի կարողացել կապվել։