«Turkish Airlines»-ը արտոնությունների համակարգ է մտցրել ռուս հաճախորդներին չկորցնելու համար
Ռուսաստանից Թուրքիա կանոնավոր թռիչքների պահպանումից բացի, «Turkish Airlines» ավիաընկերությունը արտոնությունների համակարգ է մտցրել ռուս հաճախորդներին չկորցնելու համար։ Նախկինում վճարովի կամ անհասանելի մի շարք ծառայություններ դարձել են անվճար։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ավիաընկերության հաղորդագրությանը։
Ավիաընկերությունը, որի 50 %-ը պատկանում է Թուրքիայի կառավարությանը, թույլ է տվել անվճար փոխել թռիչքի ուղղությունը և ամսաթիվը։
«Ուղղության փոփոխություն հնարավոր է ձևակերպել նոյեմբերի 25-ից մինչև 2016 թ-ի փետրվարի 28-ը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Նախկինում այս ծառայությունն արժեր 55 եվրո։