Ադելի թիկնապահը լուրջ քննարկումների առիթ է դարձել
Բրիտանացի երգչուհի Ադելի թիկնապահը համացանցում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Խոսքը Պյոտր Վան դեր Վենի մասին է: Այս մասին գրում է Metro-ն:
Երաժշտական ասպարեզ վերադառնալուց հետո Ադելը խստացրել է իր անվտանգությունը: Այժմ թիկնապահը նրան ամենուր ուղեկցում է: Ադելի երկրպագուները թիկնապահին երգչուհու շատ նկարներում են նկատել:
Թիկնապահը Նիդեռլանդներից է: Նախկինում զբաղվել է բոդիբիլդինգով, իսկ 2005թ. «Mr. Europe» է ճանաչվել:
Հաղորդվում է, որ Վան դեր Վենը վերջին 5 տարվա ընթացքում աշխատել է Լեդի Գագայի հետ: Լեդի Գագայի երկրպագուներn այնքան էլ հանգիստ չեն ընդունել, որ նա այժմ Ադելի հետ է աշխատում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադելի «25» ալբոմը պաշտոնապես ռեկորդակիր է ճանաչվել ԱՄՆ-ում: