Սիրիայի նախագահն ու նրա կողմնակիցներն «ԻՊ»-ի ֆինանսավորման աղբյուրներն են. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հայտարարել է, որ Սիրիայի նախագահն ու նրա կողմնակիցներն «ԻՊ»-ի ֆինանսավորման աղբյուրներն են հանդիսանում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝հղում տալով Reuters-ին:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Սիրիան «ԻՊ»-ին զենք է մատակարարում: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է Ասադի դեմ պայքարող թուրքմենական ապստամբներին աջակցել:
Ավելի վաղ, Էրդողանը ռուսական Су-24-ին խփելը զինյալների «ավտոմատ արձագանք» է համարել: