Իմ քաղաքն ինձ միշտ կանչում է. Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում տեսանյութ հրապարակել և մակագրել. «Իմ քաղաքն ինձ միշտ կանչում է:
Քույրս՝ Լիլիթը, հուզում է իր երգով: Ինձ թվում էր անակնկալ եմ անելու նրան, պարզվեց նա էր պատրաստել անակնկալներ. պրեմիերաներ, հոգի, սիրտ ու էլի անսահման կարոտ: Ես գոյում եմ իմ քաղաքում, ես «Գոյ»- ում եմ, իմ թատրոնում, որտեղ սկսվել եմ, որտեղ շատ զգալի է իմ սիրելի վարպետի՝ Արմեն Մազմանյանի շունչը, կարոտ ու էլի շատ Երևանյան ձմեռաթախիծ ու շատ լույս՝ համատարած խավարում։ «Գոյ» թատրոնում տեսնես մեզնից որևէ մեկը կարո՞ղ է առանց հուզվելու լինել: Ես դեռ չեմ կարողանում»:
Տեսանյութը՝ ստորև.
Posted by Nazeni Hovhannisyan on 25 ноября 2015 г.