Ադրբեջանում ԱԱԾ-ի 19 աշխատակից է ձերբակալվել
Ադրբեջանում պաշտոնի չարաշահման մեղադրանքով ԱԱԾ-ի 19 աշխատակից է ձերբակալվել: Այս մասին գրում է Vesti.az-ը՝ հղում տալով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:
Նախարարության ղեկավարությունն ապօրինաբար միջամտել է ձեռնարկատերերի գործունեությանը և թաքուն լսել նրանց հեռախոսային խոսակցությունները: Նրանք նաև մեղադրվում է ուրիշի ունեցվածքին էլեկտրոնային եղանակով տիրանալու մեջ:
Հաղորդվում է նաև, որ 19 աշխատակի ապօրինի գործունեությունից տուժել է 57 մարդ: