Թու՛րքիա, давай до свидания! Տիմատի
Ռեփեր Տիմատին «LifeNews» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ չեղարկում է Թուրքիայում առաջիկայում կայանալիք իր բոլոր համերգները: Այս մասին հայտնում է Izvestia.ru-ն: Համերգների չեղարկման պատճառը թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի վրա հարձակումն է:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Տիմատին խոստովանել է, որ լիովին համամիտ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայի հանդեպ վարած քաղաքականության հետ:
«Ուղղակի երկնային հրաշք է, որ մեր երկրում նման երկաթե դիրքորոշմամբ մարդ կա: Մենք ոչ մեկից կախում չունենք, չունենք պարտքեր և այլն: Եթե մի ուրիշ երկիր այդպես ստորաբար մեզ հարվածեց մեր մեջքից, ապա ես և իմ թիմը մեր կառավարության կողմից ենք: Եվ եթե Թուրքիայի կառավարությունը մեզ այդպես վերաբերվի, մենք չեղյալ կհայտարարենք մեր բոլոր ուղևորություններն ու համերգները Թուրքիայում: Ով մեր դեմ կգա սրով, վահանի վրա էլ կգնա: Դա իմ քաղաքացիական դիրքորոշումն է»,- հայտնել է Տիմատին:
Ռեփերը խոստացել է չեղարկել իր բոլոր համերգները Թուրքիայում, եթե երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները չբարելավվեն:
Տիմատին նշել է, որ արդեն 7 տարի է, ինչ ինքը Թուրքիայում մեկ շրջագայության ընթացքում 12-15 համերգ է ունենում: