Շեպելևը երեխայի համար նոր մայր է գտել
Ժաննա Ֆրիսկեի հայրը վստահեցնում է, որ Դմիտրի Շեպելևն ու իր դստեր ընկերուհին ընկերություն են անում: Նա խոսքով՝ կինը մշտապես շոումենի տանն է գտնվում: Այս մասին գրում է Dni.ru-ն:
Ինչպես հայտնի է՝ 2 տարի քաղցկեղի դեմ պայքարած, 5 ամիս առաջ մահացած երգչուհու մահից հետո, նրա հարազատների միջև հարաբերություները սրվել են:
Դմիտրի Շեպելևը մինչև այժմ էլ Ժաննայի ծնողներին թույլ չի տալիս այցելել 2-ամյա Պլատոնին: Ժաննայի ծնողները փաստաբանի միջոցով նամակ են հղել պատկան մարմիններին, որպեսզի թույլտվություն ստանան իրենց թոռանը տեսակցելու: Երգչուհու հայրը հայտնել է նաև, որ շոումենն արդեն երեխայի համար նոր մայր է գտել, ով Ժաննայի անձնական կոսմետոլոգն է: