Հայազգի զինծառայող Սևակի սպանության`«կատակի հետևանք» լինելու վարկածը հաստատված չէ
2011թ. ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի ժանդարմերիական զորամասի հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի սպանությունը հնարավոր է, որ դժբախտ պատահարի հետևանք չէ:
Ըստ ermenihaber.am-ի` Բալըքչըի սպանության մեջ մեղադրվող Քըվանչ Աղաօղլուին 4 տարի 5 ամիս բանտարկության դատապարտած Դիարբեքիրի Ռազմական դատարանի հրապարակած որոշման մեջ նշվում է, որ այն վարկածը «թե զենքը պատահաբար է կրակել, զինծառայողների`միմյանց հետ կատակելու ընթացքում», հաստատված չէ:
Նշենք, որ պաշտոնական վարկածով` Սևակի սպանությունը «դժբախտ պատահարի» հետևանք էր: Հայ զինծառայողի վրա հրազենից կրակ էր արձակել նրա հետ նույն զորամասում ծառայող ժամկետային զինծառայության մեջ գտնվող Քըվանչ Աղաօղլուն: Սակայն Սևակի ընտանիքը համոզված է, որ Սևակի սպանությունը ոչ թե պատահականություն, այլ դիտավորություն էր: Պատահական չէր նաև սպանության օրը` ապրիլի 24: