Թուրքիայում շրջափակել են ՌԴ հյուպատոսարանի շենքը
Վերջին միջադեպի հետ կապված, կարգուկանոնի պահպանման համար Թուրքիայի ոստիկանությունը շրջափակել է Ստամբուլում ռուսական հյուպատոսարանի շենքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ ռուսական Су-24 ինքնաթիռը ընկել է Թուրքիայի սահմանից 1 կմ, հեռավորության վրա:
Ավելի վաղ, թուրքական կողմը իր վրա էր վերցրել միջադեպի պատասխանատվությունը: Նրանք բազմիցս նշել են, որ ռուսական օդանավերը Սիրիայում գործողություններ իրականացնելու ժամանակ խախտում են օդային տարածքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ինքնաթիռի վրա հարձակումը հանցագործություն է անվանել: Թուրքիայի վարչապետ Դովութօղլուն հայտարարել է, որ երկիրն իրավունք ունի անել այն, ինչը պահանջում է երկրի անվտանգությունը: