Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է կառավարության նոր կազմը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Ավելի վաղ նախագահն Ահմեդ Դավութօղլուին հանձնարարել էր նոր կառավարություն ձևավորել:
Նոյեմբերի 1-ին «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի ղեկավարը Դավութօղլուն է, խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունն էր հավաքել: