Ջենիֆեր Էնիստոնը վստահ է, որ Ջոլիի և Բրեդ Փիթի նոր ֆիլմն իր և Փիթի բաժանման մասին է
Անջելինա Ջոլիի և Ջենիֆեր Էնիստոնի միջև պայքարը շարունակվում է մինչ օրս: Մոտ 10 տարի առաջ Ջոլին խափանեց Ջենիֆեր Էնիստոնի և Բրեդ Փիթի ամուսնությունը, և այդ օրվանից երկու դերասանուհիները սրված հարաբերություններ ունեն:
Ջենիֆեր Էնիստոնին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ երբ նա դիտել է զույգի նոր ֆիլմը՝ «Լազուրե ափ»-ը, շատ է տխրել, քանի որ ֆիլմի սյուժեն հիշեցրել է իր և Բրեդ Փիթի համատեղ կյանքը:
Բանն այն է, որ ֆիլմում գլխավոր հերոսուհին ձգտում է ամեն գնով պահպանել իր ընտանիքի ամրությունը, սակայն ապարդյուն: Զույգն անգամ մեկնում է ճամփորդության, սակայն դա էլ չի փրկում: Այս ամենին գումարվում են առողջական խնդիրները և այն, որ կինը չի կարողանում երեխա ունենալ: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
«Այդ ֆիլմը կրկնում է այն նույն պատմությունը, ինչ եղավ Ջենիֆերի և Բրեդ Փիթի հետ: Դերասանուհին չկարողացավ երեխա ունենալ, և նրանք բաժանվեցին: Էնիստոնին թվում է, թե Անջելինա Ջոլին դիտմամբ է նկարահանել այս ֆիլմը, որ ևս մեկ անգամ ցավ պատճառի իրեն»,- հայտնել են Էնիստոնի մտերիմները: