Մոսվան սկսել է C-300-ի մատակարարումները Իրանին
Մոսկվան սկսել է Թեհրանին մատակարարել ռուսական С-300 հրթիռային համալիրները։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիին։
«С-300-ի մատակարարման գործընթացը արդեն իրականացման փուլում է»,- հայտարարել է դիվանագետը։ Երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ վերջին 8 տարիների ընթացքում այցելել է Իրան, որտեղ հանդիպել է երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։
Պուտինը պետք է հանդիպի նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ։
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհկան հայտարարել էր, որ երկիրը հույս ունի ստանալ ռուսական հակահրթիռային համակարգերը մինչև տարվա վերջ։ Նախարարը նկատել է նաև, որ Իրանը ձեռք է բերել «այնքան С-300, որքան իրեն անհրաժեշտ է»։