Բրիտանուհին վաճառել է տունն ամուսնու գործուղման ժամանակ
Մեծ Բրիտանիայում Լաուրա Առնոլդս անունով մի կին վաճառել է տունն այն ժամանակ, երբ ամուսինը եղել է գործուղման: 44-ամյա ամուսինը, երբ Նյու Յորքում իր գործուղումից հետո վերադարձել է Ուորվիքշիր, հայտնաբերել է, որ փոխվել են ոչ միայն տան կողպեքները, այլև բնակիչները։
«Express»-ը հայտնում է, որ կինը հայտնաբերել էր ամուսնու հեռախոսում մի ամերիկուհու կրքոտ հաղորդագրությունը։ Ամերիկուհին խոստացել էր բրիտանացու համար «կրքոտ» ընդունելություն կազմակերպել ԱՄՆ-ում։
Այդ ժամանակ խաբված կինը որոշում է ընդունել վաճառել իրենց տունը, որը կնոջը նվիրել էին ծնողները։ Նրան հաջողվել է էժան գնով վաճառել այն ուսանողներին։ Կինը ամուսնուն է թողել միայն սեղանն ու աթոռները, ինչպես նաև գոլֆի հավաքածուն։