Ինձ գրավում են նուրբ, անպաշտպան, կանացի ու մի քիչ միամիտ կերպարները. Վարդա
Հայտնի մերկապարուհի Վարդան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Փոքր հասակում ինձ դուր էր գալիս նմանակել ինչ-որ մեկին, ավելի շատ ինձ հիացնում էին ուժեղ ու իմաստուն հերոսուհիները: Միշտ երազում էի նրանց նման լինել, երբ կմեծանամ: Հետաքրքիր է, որ հիմա ինձ գրավում են նուրբ, անպաշտպան, կանացի ու մի քիչ միամիտ կերպարները, ինչպիսին այս լուսանկարում»: