Թուրքիայի ափերին հայտնաբերվել է 4-ամյա երեխայի դի
Թուրք փրկարարնեը հայտնաբերել են 4-ամյա երեխայի դի, ով Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրումի շրջանից դեպի հունական կղզիներ մեկնող սիրիացի փախստականների նավակի անդամ է եղել:
Ինչպես հայտնում է թուրքական «Takvim»-ը 15 հոգուց բաղկացաց նավակը խորտակվել էր անցյալ շաբաթ՝ եղանակային վատ պայմանների պատճառով:
Փրկարարներին հաջողվել էր փրկել 5 մարդու: Ջրից դուրս է հանվել նաև 8 դի: