10 խորհուրդ կանանց՝ հայտնի դիզայներներից
Կին լինելը արվեստ է։ Յուրաքանչյուր կին ունի իր խորամանկությունները, հմայքը և բույրը։ AdMe.ru-ն կանանց գրավչությունն ընդգծելու համար խորհուրդ է տալիս հետևել հայտնի դիզայներների խորհուրդներին։
1. Տարիքը կնոջ համար ամենագլխավորը չէ։ Կարելի է լինել հիասքանչ 20 տարեկանում, գրավիչ՝ 40-ում և մնալ անկրկնելի մինչև կյանքիդ վերջին օրերը։ (Կոկո Շանել)
2. Կոշիկի ընտրության գործը երբեք չափից շատ չի լինում։ Շատ կանայք կարծում են, որ կոշիկները կարևոր չեն, սակայն կնոջ էլեգանտության իրական գրավականը հենց կոշիկներն են։ (Քրիստիան Դիոր)
3. Կնոջ լավագույն նորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է։ (Կոկո Շանել)
4. Մի խորացեք նորաձևության մեջ, մի թույլ տվեք, որեսզի նորաձևությունը տիրի ձեզ, որոշեք ինքներդ՝ ինչ եք ուզում հագնել, ինչպիսի հագուստով եք ուզում ընդգծել ձեր կենսակերպը և բնավորությունը։ (Ջանի Վերսաչե)
5. Էլեգանտ լինել չի նշանակում աչքի ընկնել։ Դա նշանակում է մնալ մարդկանց հիշողության մեջ։ (Ջորջիո Արմանի)
6. Աքսեսուար ընտրելիս հանեք այն, որը վերջինն եք կրել։ (Կոկո Շանել)
7. Միշտ քայլեք այնպես, կարծես ձեր հետևից քայլում է 3 տղամարդ։ (Օսկար դե լա Ռենտա)
8. Որքան վատ են ձեր գործերը, այնքան լավ տեսք պետք է ունենաք։ (Կոկո Շանել)
9. Գեղեցկության մասին պետք է հոգալ` սկսած սրտից և հոգուց, այլապես ոչ մի շպար ձեզ չի օգնի։ (Կոկո Շանել)
10. Գնեք քիչ, ընտրեք լավագույնը և արեք այդ ամենը ինքներդ։ (Վիվիեն Վեստվուդ)