«Washington Post»-ի լրագրողը Իրանում դատապարտվել է լրտեսության համար
Իրանում դատարանը «Washington Post»-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին բանտարկության է դատապարտել լրտեսության համար։ Այս մասին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։ Դատավճռի մանրամասները, այդ թվում նաև բանտարկության ժամկետը դեռևս հայտնի չեն։
Ինչպես հաղորդում է «BBC»-ն, 39-ամյա Ռեզայան, ով ուներ Իրանի և ԱՄՆ-ի քաղաքացիություն, գլխավորում էր Թեհրանում գտնվող «Washington Post»-ի բյուրոն 2012 թ-ից։ Նա ձերբակալվել էր Իրանի իշխանությունների կողմից 2014 թ-ի հուլիսին։ Նրա հետ ձերբակալվել էին նաև կինը՝ Եգանե Սալեհին, ով «National» թերթի ֆոտոթղթակից էր, ինչպես նաև երկու ամերիկացի լուսանկարիչներ, որոնք աշխատում էին Թեհրանում։ Վերջիններս, բացի Ռեզայանից, ազատ արձակվեցին հոկտեմբերին։
Ռեզայանը մեղադրվում է իրանական իշխանությունների կողմից ներքին և արտաքին քաղաքականության խնդիրների լուծան մեթոդների մասին տեղեկատվության հավաքման մեջ։ Ռեզայանի գործընկերներն ու ընկերները այդ մեղադրանքն անվանել են աբսուրդ։