Անչափ երջանիկ եմ և հուզված․ Միկայի տպավորությունները՝ «Մանկական Եվրատեսիլ»-ից հետո (տեսանյութ)
«Մանկական Եվրատեսիլ-2015»-ից հետո տեղի է ունեցել հաղթողի մամլո ասուլիսը, որի ընթացքում լավագույն եռյակում հայտնված փոքրիկ արտիստները ստանում են մրցանակները, ինչպես նաև կիսվում իրենց տպավորություններով և զգացողություններով։
Հայաստանը ներկայացրած և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Միկան նշել է. «Մենք այս երեկոյի հերոսներն ենք, և ես անչափ երջանիկ եմ ու հուզված»: Միկան նաև հավելել է, որ իր հաջողության գրավականը վստահությունն էր։
Մանրամասները՝ տեսանյութում: