Աննա Սեմենովիչը հրաժարվել է սեքս-սիմվոլի իր կոչումից
Դերասանուհի, երգչուհի և նախկին չմշկորդ Աննա Սեմենովիչը արդեն մի քանի տարի է, ինչ հայտնվում է Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց ցանկի առաջին տասնյակում: Սեմենովիչը վայելում է տղամարդկանց ցուցաբերած հետաքրքրությունն ու կանանց նախանձը: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Մինչ շատերը երազում են հայտնվել նմանատիպ ցուցակի առաջին հորիզոնականներում, Աննա Սեմենովիչը կարծում է, որ ոչ մի ողբերգական բան չկա նրանում, որ ինքը կզրկվի սեքս-սիմվոլի իր կոչումից: Նա այդ մասին հայտնել է RU.tv-ին տված իր հարցազրույցի ընթացքում:
«Ես ընդհանրապես ոչնչի չեմ հավակնում, չգիտեմ, թե մարդիկ ինչու են ինձ այդպես անվանում»,- հայտնել է նա:
Բացի այդ, դերասանուհին հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու բաց ֆոտոշարքերում: