Հնարավոր պայթունի պատճառով թուրքական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Turkish Airlines-ին պատկանող Airbus A330 ինքնաթիռը Հալիֆաքսում վթարային վայրէջք է կատարել: Պատճառը օդանավում պայթունի սպառնալիքն է եղել:
Ինքնաթիռը Նյու Յորքից ուղևորվելիս է եղել Ստամբուլ: Այս մասին գրում Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ վայրէջքը բարեհաջող է կատարվել.ոչ ոք չի տուժել: Դեպքի վայրում են տեղի իշխանություններն ու ԱԻՆ աշխատակիցները:
Միջադեպի հետ կապված այլ մանրամասներ չի հաղորդվում: