Շնորհակալություն կողքիս լինելու, սատարելու, քվեարկելու, երգս տարածելու համար. Միկա
«Մանկական եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Միկան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Միկան Մալթայի ներկայացուցչին զիջեց ընդամենը 9 միավորով, փոխարենը սեր ու բարձր տրամադրություն փոխանցեց հանդիսատեսին և վստահաբար կհիշվի մանկական եվրատեսիլի պատմության մեջ:
Նա իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել իր հանդիսատեսին՝ գրոլով.«Շնորհակալություն կողքիս լինելու, սատարելու, քվեարկելու, երգս տարածելու համար: Սիրում եմ բոլորիդ»։