Ադելի նոր՝ «25» անունով ալբոմն արդեն վաճառքում է
Երկու սինգլների հիասքանչ հաջողություններից հետո Ադելը որոշում ընդունեց չտեղադրել նոր ալբոմը երաժշտական ցանցային հարթակներում։ Նոր ալբոմը կոչվում է «25»։ Ալբոմը կարելի է ձեռք բերել միայն խանութներից կամ ներբեռնել առցանց հարթակներից։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը։
Ըստ նախնական գնահատումների, ալբոմի թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում կվաճառվի ալբոմի 2 միլիոն օրինակ։