Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից երկրորդ երեխայի ծննդյան առթիվ ադամանդե վզնոց է պահանջել
Քիմ Քարդաշյանը լրիվ մոռանում է համեստության մասին, երբ խոսքը վերաբերում է նվերներ պահանջելուն: Ռեալիթի շուոի աստղը Քանյե Ուեսթից մեկ միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց է խնդրել, որը, իր կարծիքով, հիանալի նվեր կլինի` երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Այս հղիության համար ես կցանկանայի ստանալ «Lorraine Schwartz» վզնոց: Հենց այնպիսին, ինչպիսին ես նախկինում կրել եմ Art + Film Gala-ին»,- իր պաշտոնական կայքում գրել է Քիմ Քարդաշյանը:
Նրանց համար, ովքեր այդ վզնոցը շատ թանկարժեք նվեր են համարում, Քիմն առաջարկել է ավելի էժան տարբերակներ:
Քանյեի կինը վստահ է, որ երեխայի ծննդից հետո կնոջը նյութական նվերներ մատուցելը պարզապես անհրաժեշտություն է: Որպես օրինակ` նա նշել է իր ծանոթների ստացած նվերները երեխայի ծննդի կապակցությամբ` ադամանդե մատանի կամ թանկարժեք մեքենա: