«Մանկական եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայացնող Միկան երջանիկ է
Բուլղարաիում «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Միկան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եզրափակիչ համերգից առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխարհասփյուռ հայերին իմ կողքին լինելու, դրական խոսքեր շռայլելու ու սատարելու համար: Անկախ մրցույթի արդյունքներից ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ կարողացա սեր տալ ու կրկնակին ստանալ: Սիրում եմ բոլորիդ: Աստված մեզ հետ, մեկ էլ իմ մուսաներն ու #թալիսman-ը:
Հանդիպում ենք այսօր՝ 22:30-ին, ես ելույթ կունենամ 11 համարի ներքո»: