«Մանկական Եվրատեսիլ-2015»-ում հաղթեց Մալթան. Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթը: Հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչը: Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
#Discover (Բացահայտի՛ր) նշանաբանը կրող «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի մրցույթն այլևս պատմություն է՝ փոքրիկների հեքիաթային պատմություն, որը Եվրոպային ստիպեց մի քանի ժամ մոռանալ հոգսերը, վիշտը, դժվարություններն ու վայելել փոքրիկների մատուցած հեքիաթը:
Հայաստանը ստացավ հետևյալ միավորները.
Սերբիա-10
Վրաստան-12
Սլովենիա-10
Իտալիա-6
Նիդեռլանդներ-12
Ավստրալիա-10
Իռլանդիա-8
Ռուսաստան-12
Մակեդոնիա-10
Բելառուս-12
Ուկրաինա-8
Բուլղարիա-10
Սան Մարինո-10
Մալթա-7
Ալբանիա-10
Մոնտենեգրո-7