Այսօր տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի մրցույթը
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթը: Հայաստանի ներկայացուցիչ Միկան՝ Միքայել Վարոսյանը, ելույթ կունենա 11-րդ համարի ներքո:
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կրում է #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանը:
Մասնակից պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝
1. Սերբիա
2. Վրաստան
3. Սլովենիա
4. Իտալիա
5. Նիդեռլանդներ
6. Ավստրալիա
7. Իռլանդիա
8. Ռուսաստան
9. Մակեդոնիա
10. Բելառուս
11. Հայաստան
12. Ուկրաինա
13. Բուլղարիա
14. Սան Մարինո
15. Մալթա
16. Ալբանիա
17. Մոնտենեգրո