Թուրքիան ՌԴ-ին մեղադրում է իրենց էթնիկ խմբին հարված հասցնելու համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին, որպեսզի բողոքի՝ Սիրիայում հարվածներ հասցնելու հետ կապված: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
Թուրքիայի դիվանագետները Ռուսաստանին մեղադրում են սիրիական Բայիրբուջակ քաղաքին հարված հասցնելու համար, որտեղ ապրում են Սիրիայի թուրքմեններ:
Սիրիայի թուրքմենները թուրքալեզու ժողովուրդ են, ովքեր ապրում են Սիրիայի հյուսիսում: Այն աշխարհի խոշորագույն էթնիկ խմբերից է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը նոյեմբերի 25-ին Թուրքիա է մեկնելու: