Թե ինչը կարող Դևիդ Բեքհեմին ստիպել լաց լինել
Դևիդ Բեքեմը, ով նախօրեին աշխարհի ամենասեքսուալ տղամարդն է ճանաչվել, ասել է, թե ինչն է իրեն իսկապես երջանիկ դարձնում և ստիպում լաց լինել ուրախությունից: Այս մասին գրում է Ell.ru-ն:
«Իմ սիրելի ժամանակը երեկոն է, երբ երեխաները լողանում և գալիս են միասին ֆիլմ դիտելու: Ես և կինս թեյ ենք խմում, իսկ երեխաները՝ տաք շոկոլադ»,-ասել է նա:
Նախկին ֆուտբոլիստն ասել է, որ իր համար ամենալավ երջանկությունն այն է, երբ ընտանիքը միասին է:
«Երբ հետևում եմ կնոջս և երեխաներին, արցունքներս հազիվ եմ զսպում ուրախությունից»-ասել է Բեքհեմը: