Քիմ Քարդաշյանը դժգոհում է իր երկրորդ հղիությունից (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը շատ էր ցանկանում Քանյե Ուեսթին որդի պարգևել, սակայն չէր պատկերացնում, որ երկրորդ հղիությունն առաջինից ծանր է լինելու: Այս անգամ Քիմն ավելի շատ է գիրացել, քան առաջին հղիության ժամանակ: Նա գիրացել է 23 կիլոգրամով: Իր ներկայիս վիճակը Քիմը վատ է գնահատում: Նա սկսել է դժվար շարժվել, քնել և ձեռք է բերել նոր կոմպլեքսներ: Այս մասին գրում է Woman.ru-ն:
Հայտնի աստղն իր հղիությունը կյանքի վատագույն փորձն է համարում: Քիմի վերջույթներն այնքան են այտուցվել, որ նա անգամ չի կարողանում ամուսնական մատանին դնել: Քիմն անհամբեր սպասոմ է երեխայի ծնունդին, որպեսզի անմիջապես մարմնամարզությամբ զբաղվի ու վերականգնի երբեմնի կառուցվածքը:
«Այս ճարպոտ ձեռքերիս պատճառով ես անգամ ամուսնական մատանիս չեմ կարողանում դնել»,- զայրացած ասել է Քիմը: