Էրդողանը մահմեդական երկրներին կոչ է արել միասնական ճակատ ստեղծել «ԻՊ»-ի դեմ պայքարելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել մահմեդականներին միասնական ճակատ ստեղծել ծայրահեղականների դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Hurriet-ին:
«Ես խստորեն դատապարտում եմ ահաբեկիչներին և մահմեդական երկրների առաջնորդներին կոչ եմ անում միավորվել և պայքարել նրանց դեմ»,-ասել է Էրդողանը:
Նախագահը նաև քննադատել է այն հայտարարությունը, թե բոլոր մուսուլմանները ահաբեկիչներ են: Ըստ նրա, «ԻՊ»-ի հետ կապ ունեցող մարդիկ վատ մարդիկ են :