Սերժ Թանկյանն անդրադարձել է Հայաստանում կայանալիք հանրաքվեին
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում մի հոդված է հրապարակել և անդրադարձել Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին.
«Ստորև շատ հետաքրքիր հոդված է Կառավարության առաջարկած սահմանադրական բարեփոխումների և դեկտեմբերի 6-ին Հայաստանում հանրաքվեի վերաբերյալ: Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական համակարգը նախընտրում է ավելի ժողովրդավարական հասարակություն, բայց մյուս կողմից՝ այն կարող հանգեցնել իշխող վերնախավի ավելի հզոր համախմբանը, ովքեր մեծամասնություն են խորհրդարանում և լծակներ ունեն ղեկավարելու իրենց կուսակցությունները: Այստեղ կարևոր են մտադրությունները: Այս նախաձեռնությունը ոչ թե հասարակ ժողովրդինն է, որոնք իրավացիորեն թերահավատությամբ են վերաբերվում երկրում օրենքի գերակայությանը` քվեների կեղծման և կոռուպցիայի պատճառով, այլ իշխող վերնախավինը»: