Ֆրիսկեի հայրը Շեպելևի մահն է ցանկանում
Երևում է՝ Ժաննա Ֆրիսկեի հոր և ամուսնու տարաձայնություններն ու միմյանց նկատմամբ տածած ատելությունն անցնում է չափի բոլոր սահմաններից: Ֆրիսկեի հայրը շարունակում է պնդել, որ Դմիտրին իրեն չի թույլատրում տեսնվել թոռնիկի հետ: Այս մասին հայտնում է Dni.ru-ն:
Վլադիմիր Կապիլովն անգամ սպառնում է սպանել իր փեսային: Նա հարցազրույցներից մեկում նշել է, որ անգամ երգչուհու երկրպագուներն են առաջարակել վերացնել Շեպելևին:
«Մարդիկ կան, որ ցանկանում են ինձ պաշտպանել: Եթե նախկինում ես նրանց արգելում էի որևէ քայլ անել, ապա այժմ ինձ մեկ է: Այժմ ես անգամ տեսնել չեմ ուզում նրան: Ես այդ մարդկանց ասել եմ՝ արեք, ինչ ուզում եք, ես գործ չունեմ: Ես նրան կա՛մ կսպանեմ, կա՛մ մաս-մաս կանեմ: Կամ էլ միգուցե մեկ ուրիշը դա կանի իմ փոխարեն: Աստված տա՝ գտնվի այդպիսի մեկը: Ես միայն շնորհակալ կլինեմ նրան»,- հայտնել է Ժաննա Ֆրիսկեի հայրը: