Ժասմինն առաջին անգամ խոսել է իր հղիության մասին
Երգչուհի Ժասմինը խոստովանել է, որ 3-րդ երեխան ունենալու լուրը սկզբում վախեցրել է նրան: Նա այժմ 18 տարեկան տղա ու 3 տարեկան աղջիկ ունի: Այս մասին գրում է «7Дней»-ը:
«Կիպրոսում ընտանիքով հանգստանում էինք, երբ սկսեցի ինձ վատ զգալ: Գլխապտույտ, սրտխառնոց ունեի: Մտածեցի, որ վիրուս կլինի: Երբ վերադարձանք, բժշկի այցելեցի և նա ինձ ասաց, որ ես երեխայի եմ սպասում: Այդ լուրն ինց ցնցեց»,- ասել է Ժասմինը:
«Ես միայն 3 օր հետո կարողացա ամուսնուս հայտնել հղիությանս մասին: Երբ նա իմացավ այդ մասին, շատ ուրախացավ, աչքերը սիրով լցվեցին»,- ավելացրել է երգչուհին:
Ժասմինը որոշել է երեխայի անունը ի պատիվ ամուսնու հոր՝ Միրոն կնքել: Նշենք, Ժասմինի աղջիկը կրում է նրա մոր անունը՝ Մարգարիտա: