Պիկեին և Շակիրային սպառնում են
«Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի պաշտպան, ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ու նրա կինը՝ երգչուհի Շակիրան, անհարմար դրության մեջ են հայտնվել: Նրանց շանտաժի են ենթարկում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով 90min.com-ին:
Անհայտ անձը աստղային զույգին սպառնում է մեծ, պահանջված գումարը չվճարելու դեպքում նրանց ինտիմ բնույթի տեսանյութը հրապարակել:
Հարկավոր է նշել, որ Պիկեն և Շակիրան ոչ մի կերպ չեն մեկնաբանել տարածված լուրերը: Եթե անհայտ անձը գաղտնազերծվի, ապա նրան 5 տարվա ազատազրկում կսպառնա: