Ֆրիսկեի ծնողների և Շեպելևի միջև կրկին սկանդալ է բռնկվել
Ժաննա Ֆրիսկեի անունը շարունակում է հնչել մարդկանց շուրթերից: Հերթական անգամ սկանդալ է բռնկվել Ֆրիսկեի ծնողների և նրա քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելևի միջև: Այս մասին գրում է Topdaynews.ru-ն:
Ժաննայի ծնողները Շեպելևին մեղադրում են նրանում, որ նա երգչուհու համար հավաքված գումարի մեծ մասն օգտագործել է Մոսկվայի տունը վերանորոգելու համար, որտեղ նա այժմ ապրում է որդու հետ:
Լուրեր են տարածվել նաև, որ Դմիտրի Շեպելևն առաջարկել է ունեցվածքը հետևյալ կերպ բաժանել. տունն իրեն, մնացած մասնաբաժնի կեսը՝ ծնողներին:
Ժաննայի ծնողներն էլ իրենց հերթին հայտարարել են, որ իրենց ոչինչ հարկավոր չէ, և որ նրանց միակ ցանկությունը իրենց թոռանը տեսնելն է: