Ֆիլիպ Կիրկորովը օգտվում է Ալլա Պուգաչովայի ոճաբանի ծառայություններից
Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել Ֆիլիպ Կիրկորովի նոր տեսահոլովակի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է Russianshowbiz.info-ն:
Տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում, և նրա հերոսուհին մոդել Վիկտորյա Լոպիրյովան է:
Օլեգ Գուսյևի նկարահանած տեսահոլովակում Ֆիլիպ Կիրկորովը ճանապարհորդում է տարբեր երկրներով ու ժամանակաշրջաններով և ամբողջովին փոխում է իր կերպարները: Հարկ է նշել, որ կերպարների ստեղծման գործը արտիստը լիովին վստահել է Ալլա Պուգաչովայի ոճաբանին:
«Շնորհակալ եմ իմ բոլոր հարգելի ու սիրելի հյուրերին, որ այսօր ինձ հետ եղան և կիսեցին իմ ստեղծագործական կյանքի այս կարևոր ու հիանալի իրադարձությունը»,- շնորհանդեսից հետո իր շնորհակալությունն է հայտնել Ֆիլիպ Կիրկորովը: