Երկրաշարժ Ադրբեջանում
Ապրիլի 22-ին ժամը 11.00-ին սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.13-ին Ադրբեջանի տարածքում' Գյանջա քաղաքից 10 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել: