Քանյե Ուեսթը Տիմատիի բրենդի բաճկոն է կրում (լուսանկար)
Ռեփփեր Տիմատին այժմ հպարտանալու նոր առիթ ունի: Համաշխարհային ռեփփեր Քանյե Ուեսթը «Black Star Inc» բրենդի բաճկոն է կրում: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Պապարացցիները օրերս փողոցում լուսանկարել են Քանյե Ուեսթին և հղիության ութերորդ ամսում գտնվող Քիմ Քարդաշյանին: Իրոք որ, Քանյեի հագին Տիմատիի հիմնած բրենդի՝ «Black Star Inc» տարբերանշանով բաճկոն է:
«Հաջողություն, ուրիշ ոչինչ»,- այս փաստը Instagram-ի իր էջում մեկնաբանել է Տիմատին:
Լուսանկարը՝ ստորև.