Քիմ Քարդաշյանը անհանգստացած է. նա այլևս չի պատրաստվում հղիանալ
Հղիության ութերորդ ամսում գտնվող Քիմ Քարդաշյանը հերթական անգամ բողոքել է իր վիճակից: Ռեալիթի շոուի աստղին անհանգստացնում է առաջիկա ծննդաբերությունը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
35-ամյա աստղն իր հարցազրույցներից մեկում նշել է. «Անկեղծ ասած, ես ինձ ահավոր եմ զգում: Իմ գլուխն անընդհատ պտտվում է, ինձ տանջում է սրտիս աշխատանքը, օրվա վերջում էլ ոտքերս ուռչում են: Այս ամենը ազդում է իմ զգացմունքների վրա, և ես ինձ հաճախ դժբախտ եմ զգում: Չեմ կարծում, թե ես կրկին կցանկանամ անցնել այս ամենի միջով»:
Քիմն անհանգստացած է նաև մարմնի ավել քաշի համար: Հղիության ընթացքում նա գիրացել է 24 կիլոգրամով:
«Բժիշկները հորդորում են հանգստանալ, քանի որ մեր երկրորդ երեխան ավելի մեծ է, քա Նորթը: Նա արդեն երեք կիլոգրամ է»,- նշել է Քիմ Քարդաշյանը: Նա նաև հավելել է, որ այս անգամ ավելի շատ է վախենում ծննդաբերությունից: