«Փարի՛զ, ես սիրում եմ քեզ, իմ սիրտը քեզ հետ է». Մադոննա (տեսանյութ)
LifeStyleՀայտնի փոփ երգչուհի Մադոննան շաբաթ երեկոյան Ստոկհոլմում կայացած իր համերգի ժամանակ դիմել է իր հանդիսատեսին` խնդրելով հարգել Փարիզում զոհվածների հիշատակը:
Երգչուհին հայտարարել է, որ մտադիր չէ հետաձգել «Ըմբոստ սրտերի շրջագայություն» («Rebel Heart Tour») անունը կրող իր համերգային շրջագայությունը. «Մի պահ ես էլ մտածեցի հետաձգել այն, սակայն հետո հասկացա, որ ահաբեկիչներն էլ հենց այդ են ուզում: Նրանք ուզում են լռեցնել մեզ: Սակայն մենք երբեք չպետք է թույլ տանք դա»:
Իր համերգին Մադոննան երգել է ոչ միայն իր հայտնի երգերը, այլև հայտնի «Կյանքը վարդագույն աշխարհում» երգը, որի հեղինակներից մեկը Էդիպ Պիաֆն էր: Երգչուհին երգել է նաև «La vie en rose» երգը ֆրանսերեն` կիթառի ուղեկցությամբ: