«Մանկական Եվրատեսիլ-2015»-ում հայ մասնակիցը ելույթ կունենա 11-րդ համարի ներքո
«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի ժամանակ, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, Հայաստանի ներկայացուցիչ Միկան՝ Միքայել Վարոսյանը, ելույթ կունենա 11-րդը:
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կրում է #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանը:
Մասնակից պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝
1. Սերբիա
2. Վրաստան
3. Սլովենիա
4. Իտալիա
5. Նիդեռլանդներ
6. Ավստրալիա
7. Իռլանդիա
8. Ռուսաստան
9. Մակեդոնիա
10. Բելառուս
11. Հայաստան
12. Ուկրաինա
13. Բուլղարիա
14. Սան Մարինո
15. Մալթա
16. Ալբանիա
17. Մոնտենեգրո