Ստամբուլում Փարիզի աղետի օրը խոշոր ահաբեկչություն է կանխվել
Ստամբուլի ոստիկանները ահաբեկչություն կազմակեպելու մեղադրանքով հինգ մարդու են բերման ենթարկել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian-ին:
Ահաբեկչության կազմակերպիչներից մեկը իսլամիստ Ջիհադի Ջոնի հետ մտերիմ է եղել:
Թուրքիայի հետախուզության տվյալներով՝ նախատեսվող ահաբեկչությունը կապված է եղել նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած մի քանի ահաբեկչական գործողությունների հետ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրաքը Ֆրանսիային դեպքից մեկ օր առաջ նախազգուշացրել էր հնարավոր ահաբեկչությունների մասին: