Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Թուրքիան անհամաձայնություններ ունեն՝ կապված քրդերին ահաբեկիչների ցուցակում ավելացնելու հարցի հետ
Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն քրդերին ահաբեկիչներ որակելու հարցում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»- գործակալության պաշտոնական կայքին:
«Նրանք (Թուրքիան) «Դեմոկրատական միության կուսակցությունը» ահաբեկչական են համարում: Մենք կարծում ենք, որ այն օրինական կազմակերպություն է: Այստեղ անհամաձայնություններ ունենք ոչ միայն մենք ու թուրքերը, այլև թուրքերն ու ամերիկացիները»,- հայտնել է ՌԴ արտգործնախարարության փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Բոգդանովը նաև հավելել է, որ մոտակա երկու-երեք շաբաթների ընթացքում Հորդանանի ղեկավարությամբ սպասվում են ինտենսիվ միջոցառումներ՝ ահաբեկիչների միացյալ ցանկ կազմելու ուղղությամբ: