Փարիզյան ահաբեկչությունների հետ կապված Մանկական Եվրատեսիլի բացման արարողությունը հետաձգվել է
Ֆրնասիայում իրականացված ահաբեկչության հետ կապված, Սոֆիայում 1 շաբաթով հետաձգվել է Մանկական Եվրատեսիլի բացման արարողությունը:
BNT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վիարա Անկովայի խոսքով՝ BNT հեռուստաընկերությունը ոչ միայն բացման արարողությունն է հետաձգում, այլև ոչ մի զվարճալի հաղորդում չի ցուցադրելու այս օրերին:
«Բուլղարիայի ազգային հեռուստաընկերությունն իր խորը ցավակցությունն ու աջակցությունն է հայտնում ֆրանսիացիներին այս դժվարին պահին: Սերը և հանդուրժողականությունը կարևոր արժեքներ են ոչ միայն Եվրատեսիլի, այլև եվրոպական հեռուստաընկերությունների համար»,-ասել է բուլղարական BNT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վիարա Անկովան: