Ի՞նչ երազանք է պահել Շուշաննա Թովմասյանը ծննդյան տորթի մոմերը փչելիս (լուսանկար)
Երեկ Շուշաննա Թովմասյանը նշել է իր ծննդյան 23 ամյակը: Այս առիթով դերասանուհին լուսանկարների կոլաժ է հրապարակել իր ծննդյան արարողությունից և մակագրել.
«Անհասկանալի է կյանքը իր դրսևորումներով… Մարդիկ ծնվում և մահանում են միևնույն ժամանակ: Այսօր իմ սիրտը ցավում էր Փարիզում հարյուրավոր անմեղ զոհերի համար, բայց միևնույն ժամանակ իմ ծննդյան օրն էր, որը ուղեկցվում էր բազմաթիվ անակնկալներով, հաճելի մաղթանքներով և ուրախ պահերով: Իմ տորթի մոմերը փչելիս միակ ցանկությունս աշխարհին խաղաղություն էր, որ այլևս ոչ մի անմեղ զոհ չլինի և մենք ապրենք խաղաղ ու երջանիկ: Անչափ շնորհակալ եմ»:
Լուսանկարը՝ ստորև.