Սպիվակովի կինը Փարիզի ահաբեկչությունից հետո փնտրել է աղջիկներին
Հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինն իր 3 աղջիկների հետ Ֆրանսիայում է ապրում: Ահաբեկչության առաջին քայլերը նա զգացել է հենց իր տանը: Նա անհանգստացել է, քանի որ իր 3 աղջիկները տանը չեն եղել այդ ժամանակ:
Սաթին կարողացել է կապ հաստատել աղջիկների հետ, սակայն, կաթվածահար եղած երթևեկության պատճառով նրանք չեն կարողացել շուտ տուն հասնել, ինչն ավելի է անհագնստացրել կնոջը: Այս մասին գրում է Super.ru-ն:
«Ահաբեկչության ժամանակ ես տանն էի, իսկ աղջիկներս՝ դրսում: Ես կապնվեցի աղջիկներիս հետ, սակայն, նրանք չկարողացան շուտ տուն հասնել: Ամենավատն այն էր, որ չէինք հասկանում, թե ինչ է տեղի ունենում»,-ասել է դիրիժորի կինը: