Սոֆի Մխեյանի սեքսուալ լուսանկարը՝ «EL Style» ամսագրի շապիկին
«EL Style» ամսագրի ֆեյսբուքյան էջում գրված է. «Սոֆի Մխեյանի նոր հեղափոխությունը: Գեղեցիկ, կենսուրախ, կրակոտ և սեքսուալ. իհարկե` խոսքը հայկական շոու-բիզնեսի ամենավառ և հեղափոխական դեմքերից՝ Սոֆի Մխեյանի մասին է: Պատահական չէ, որ Էլ Style ամսագրի 109-րդ համարի հերոսուհին հենց նա է՝ նոր, սենսացիոն կերպարում: 10-12 ժամ տևողությամբ լուսանկարահանումներն ունեն իրենց հետաքրքիր նախապատմությունն ու դրվագները, որոնց մասին կտեղեկանաք մի քանի օր անց` ձեռք բերելով ամսագրի նոր համարը: Միաժամանակ` ընթերցողը հնարավորություն կունենա գնահատելու Սոֆիի կերպարանափոխությունը և, իհարկե, կարդալու նրա անկեղծ հարցազրույցը»:
Լուսանակարը՝ ստորև.