Տիմատին արտակարգ վիրահատություն է տարել (տեսանյութ)
Վերջերս Հնդկական օվկիանոսի զբոսաշրջային կենտրոններից մեկում ծովային կենդանու հարձակումը ռեփփեր Տիմատիի վրա ավարտվել է ոտքի բորբոքմամբ և արտակարգ վիրահատությամբ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, ծովային կենդանին կծել է Տիմատիի ոտքը, և ատամները մնացել են ոտքի մեջ: Տեղային անզգայացմամբ կատարված վիրահատության ընթացքում բժիշկներն ամեն ինչ արել են, որ նա առաց ոտքի չմնա:
Սակայն ռեփփերի արկածները չեն ավարտվել սրանով: Հաջորդ օրը Տիմատիի նավակի հետևից շնաձուկ է ընկել: Ռեփփերն Instagram-ի իր էջում վիրահատության ընթացքից տեսանյութ է հրապարակել և պատմել, թե ինչ է տեղի ունեցել իր հետ: